Պուտինը հրապարակավ ստում է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի լիակատար գրավման վերաբերյալ չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ քաղաքում իրավիճակը այլ է։
Զելենսկին նշել է, որ անձամբ այցելել է Կուպյանսկ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ռուսական զորքերը չեն վերահսկում քաղաքը։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները հրապարակային ապատեղեկատվություն են ու չեն արտացոլում ռազմաճակատում առկա իրադրությունը և Ռուսաստանի նախագահը հրապարակավ ստում է։
Հավելենք՝ ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին, որ Կուպյանսկում շրջափակման մեջ է հայտնվել ռուսական զինվորների մի խումբ։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ շուրջ 200 ռուս զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, իսկ նրանց ցամաքային մատակարարման ուղիները փակվել են։
Բացի այդ, Ուկրաինայի պաշտպանության ուժերը վերահսկողություն են հաստատել Կուպյանսկ քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածի նկատմամբ։ Ուկրաինական կողմը շարունակել է ընդգծել, որ քաղաքում ռազմական գործողությունները շարունակվում են, և իրավիճակը գտնվում է իրենց վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...