Ոչ միայն դատարապտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ հակառակորդի ներթափանցման լուրերի մասին
Ազգային ժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե ԶԼՄ-ներում Հայաստանի պաշտպանական իրավիճակի վերաբերյալ հերթական ստահոդ տեղեկությունն էր տարածվել, նկատել է, որ դա այն դեպքերից է, երբ խոսքը միայն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ, այլ ըստ էության, հիբրիդային հարձակման մասին է:
Ըստ Գեղամ Վազարյանի, հասունացել է պահը՝ օրենքով կարգավորել սահմանային գծի, բանակի վերաբերյալ տեղեկության հրապարակումը, ինչպես նաև սահմանել, որ ԶԼՄ-ն իրավունք ունի տեղեկություն տարածել միայն ՊՆ հայտարարությունից հետո:
«Հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլև առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, Ազգային ժողովը, գուցե նաև Կառավարության նախաձեռնողներս, պիտի սրան նպատակաուղղված փոփոխություններով գանք ԱԺ կամ ձեզնից ստանանք առաջարկ:
Սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար: Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատարապտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր ԶՈՒ նախկին ծառայող Նաիրա Գևորգյանի տարածած ապատեղեկատվությանը, համաձայն որի Մեղրիի ուղղությամբ իբր հակառակորդի ներթափանցման փորձ է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...