ՀՀ-ն և ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծ
Ազգային ժողովի նիստին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում, և առնչվում է երկու խումբ անձանց: Առաջինն առնչվում է ոչ բնակության նպատակով միմյանց տարածք մեկնող քաղաքացիներին: Այս պարագայում ԱՄԷ քաղաքացիների վարորդական վկայականները թեթև մարդատար ավտոմոբիլների կարգի վերաբերյալ վկայականներով և օրինական գտնվելու ժամկետի հիմքով փոխադարձաբար ճանաչվում են, և նրանք կարողանում են ազատ վարել ՀՀ-ում:
«Մեր քաղաքացիների պարագայում, օրինական գտնվելու ժամկետով, ԱՄԷ-ում B կարգի և D1 կարգի ենթակարգերի վարորդական վկայականներով նրանք կարող են ազատ երթևեկել ԱՄԷ-ում:
Հիշեցնեմ, որ B կարգը թեթև մարդատար ավտոմոբիլներն են, իսկ D1 կարգը՝ փոքր ավտոբուսը՝ մինչև 16 տեղանոց տրանսպորտային միջոցը:
Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայականների տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրության տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքը, այն է՝ 18 տարեկանը, D1-ի պարագայում՝ 21 տարեկանը:
Բնակության նպատակով, այսինքն՝ կացության կարգավիճակի ձեռքբերման հիմքով, եթե անձինք մեկը մյուսի տարածքում են, ապա կարող են դիմել և վարորդական վկայական ստանալ՝ ազատված լինելով տեսական և գործնական քննություններից: Նաև պիտի բավարարեն մի շարք վավերապայմաններ, այդ թվում՝ ունենան կացության վավեր կարգավիճակ, վավեր վարորդական վկայական, ինչպես նաև պետք է բավարարեն տվյալ ենթակարգի համար սահմանվող նվազագույն պահանջները:
Այլ ենթակարգերի և կարգերի պարագայում անձինք պետք է հանձնեն տեսական և գործնական քննություններ»,- ասել է նախարարի տեղակալը:
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...