Հայտնի է՝ ինքնակամ կառույցների օրինականացման վերջնաժամկետը
Ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք չնայած կառուցված են եղել նախքան «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեն հաշվառվել և չեն օրինականացվել: Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները: Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով: Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը միտված է ևս մեկ հնարավորություն ընձեռելու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը և համայնքին պատկանող: Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թվականի օրթոլուսանկարներում արտացոլված լինելը, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամների դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:
Ներկայացված փաթեթով համապատասխան հստակեցում է կատարվում առ այն, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա օրինականացված ինքնակամ կառույցները ենթակա չեն օտարման կամ այլ իրավունքներով տրամադրման, կարող են հանդիսանալ բացառապես պետական, համայնքային կամ պետական, համայնքային 100 տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների, կամ պետության, համայնքի կողմից հիմնադրված կազմակերպությունների սեփականություն:
Հավելենք՝ ազգային ժողովն օրենքի նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...