Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց. NEWS
NEWS.am-ի տեղեկություններով, Գյումրիում այսօր հորը և մորը սպանած 37-ամյա տղամարդը 2017 թվականին ծնողներին փորձել էր սպանել՝ նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով և դանակի հարվածներ հասցնելով: Հանցագործությունը սակայն, ավարտին հասցնել չէր կարողացել այն պատճառով, որ ընտանիքի անդամները միջամտել են: Դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, Նարեկ Ադամյանը կալանավորվել էր, սակայն անմեղսունակ էր ճանաչվել և տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ՝ հարկադիր բուժման: Ըստ դատաբժշկական փորձաքննության, նա տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ։ Մեր տեղեկություններով, նա երեք ամիս առաջ էր դուրս գրվել հոգեբուժարանից:
NEWS.am-ի տեղեկություններով, Նարեկ Ադամյանը 2009 թվականից հաշվառված է «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում և պարբերաբար ագրեսիվ վարք է դրսևորել: Տարիներ առաջ նա խեղդելու ճանապարհով փորձել էր սպանել քրոջը, այրել էր տան տանիքը:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, 37-ամյա տղամարդը դանակի հարվածներ է հասցրել և սպանել հորն ու մորը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
NAN-ի վտшնգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել․ ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե»...
Մասկն առաջին մարդն է, որի կարողությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը
Իլոն Մասկն առաջին մարդն է, որի կարողությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը: Այդ մասին հաղորդել է Forbes-ը։ Forbes-ի տվ...
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն: Պաշտպանների թիմը նշում է, որ այս պահին նա...