Ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին․ Կոնջորյան
Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են: Այս մասին Ազգային Ժողովում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Ղարաբաղի հարցը թոկ սարքելու ամենակարևոր գործող անձանցից մեկը եղել է Ռոբերտ Քոչարյանը, ումից այսօր դատախազության «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով պահանջվող հայցագինը մոտավորապես այնքան է, որքան հիմա պետությունը վարկ է վերցնում Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային խնդիրներն ապահովելու համար:
Պետությունը 250 միլիոն վարկ է վերցնում, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցերը լուծի, Քոչարյանից ապօրինի գույքով միայն հաստատված հայցագիրը կազմում է 200 միլիոն դոլար: Ղարաբաղից մեկ այլ, բայց ոչ բռնի տեղահանված Ռոբերտ Քոչարյանի, որը եկել է ու այստեղ դարձել է դոլարային մուլտիմիլիոնատեր»,- նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...