Կխանգարի արդյոք քամու արագությունը տոնածառի լույսերի վառման արարողությանը
Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը։
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ այդքան էլ այդպես չէ, և առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։
Ինչ վերաբերում է քամուն, ապա ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված կարևոր իրադարձությանը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։
Մաղթում ենք բոլորին հաճելի և տոնական երեկո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում. մանրամասներ
Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքակա...
Մոսկվայում ձմռան սկզբից ի վեր ամենացուրտ գիշերն է գրանցվել
Անցած ուրբաթ ձմեռն իր հերթական փորձն է ձեռնարկել Մոսկվայի մարզի տարածքում հաստատվելու համար։ Ցուրտ մթնոլորտային ճակատը,...
Բաթումի–Ստամբուլ բոլոր չվերթները չեղարկվել են
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, չեղարկվել են Բաթումիի օդանավակայանից դեպի Ստամբուլ նախատեսված բոլոր չվերթները։ Այս մասին հայտնո...
Կմնա արդյոք Սևակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին
Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայ...