Աբբաս Արաղչին` Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի ներուժի մասին
Ռուսաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի ներուժը կարող է բարձրացնել երկու երկրների հարաբերությունները նոր քաղաքական մակարդակի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Տնտեսական ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը զգալիորեն գերազանցում է ներկայիս մակարդակը։ Երկկողմ առևտրի զարգացումը, համատեղ ներդրումները և լրացուցիչ տնտեսական առավելությունների օգտագործումը կարող են բարձրացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները իրական քաղաքական հարաբերությունների մակարդակի», - գրել է Արաղչին:
«Այս ներուժը, երկու երկրների համատեղ կամքի շնորհիվ, կարող է հանգեցնել շոշափելի և կայուն արդյունքների», - ընդգծել է Արաղչին։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Արաղչին այսօր Մոսկվայում հանդիպում է ունենալու Պետդումայի պատգամավորների հետ, իսկ չորեքշաբթի՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությունը և Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Իրանի դիվանագիտական առաքելության տվյալներով՝ Արաղչին արդեն ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք։





























