Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է․ ձևական կամ տակտիկական հնարքները չեն դիտարկվի․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է խաղաղության և Ուկրաինայի վերաբերյալ լուրջ որոշումների և քննարկումների համար, սակայն բաց չէ ժամանակավոր դադարներ ստեղծելու խորամանկությունների համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է բացառապես կայուն և բովանդակային խաղաղությանը, ինչպես նաև լուրջ քաղաքական որոշումներին։ Պեսկովը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի ընդունում որևէ մոտեցում, որը կարող է դիտարկվել որպես ձևական կամ տակտիկական հնարք։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է․ Մոսկվան պատրաստ է քննարկումների միայն այն դեպքում, երբ դրանք ուղղված են իրական խաղաղության հաստատմանը և ոչ թե կարճատև դադարների ստեղծմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...