Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է: Այս մասին գրում է «Ազատությունը»։
«Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր», - լրատվականի հետ զրույցում ասել է Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել: Այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ: Նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր՝ շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով:
«Այդ հանգստի կոչվելու մեջ ինչո՞ւ են վատ բան տեսնում», - հարցրել է Վազգեն սրբազանը:
Նա Լուսավորչի, Օծնեցու՝ գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչում: Նրա տպավորությամբ՝ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է: Ըստ արքեպիսկոպոսի՝ այդպիսի հնարավորություն կար ամռանը:
Չի կասկածում՝ որոշ ուժերի ազդեցության տակ է փոխվում վեհափառի տրամադրությունը, և այդ ուժերը, ըստ նրա, այսօր էլ խանգարում են: Ըստ սրբազանի՝ հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են: Որ վեհափառը, նրա թեմի առաջնորդ եղբայրը այլ երկրների շահերն են առաջ մղում՝ Փաշինյանը բազմիցս է հայտարարել: Սակայն մինչ այժմ ոչ մի փաստ չի հրապարակվել: Քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ:
Հարցին, թե փաստեր ներկայացվե՞լ են, Բալթյան երկրների թեմի առաջնորդը պատասխանել է. «Կարելի՞ է այստեղ ես լռեմ...ես կարող եմ ասել, որ այո: Եղբոր հետ կապված»:
Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...
Վահան Կոստանյանը պատասխանել է Ադրբեջանի դժգոհությանը
ՀՀ-ԵՄ ռազմավարական փաստաթղթի վերանայման կարիք չենք տեսնում, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցու...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...
Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի շքեղության մեջ. Փաշինյան
Եկեղեցու հետ կապված թեման շատ զգայուն է. Սա զուտ եկեղեցին եկեղեցու կանոններին համապատասխանելու մասին է։ Այս մասին Բեռլին...