Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնել Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններից
Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինան պնդում է, որ պատրաստ է գնալ ընտրությունների անցկացման և ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու։
Միաժամանակ ավելի վաղ «РБК-Украина»-ն, հղում անելով Կիևի իշխանություններում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին չի պատրաստվում կազմակերպել քվեարկություն և դրա մասին խոսել է բացառապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման պատճառով։
«Երկու կետերն էլ Ուկրաինան պատրաստ կլիներ ընդունել որոշակի հանգամանքներում», – նշվում է հրապարակման մեջ։
Նյութում նաև նշվում է, որ Կիևը, իբր, պատրաստ է համաձայնել ներկայիս շփման գծի «սառեցմանը», սակայն հրաժարվում է դուրս բերել իր զորքերը Դոնբասի ամբողջ տարածքից։
Ավելի վաղ Բեռլինում տեղի էին ունեցել բանակցություններ ուկրաինական կարգավորման շուրջ՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի, ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։





























