Կիևում բացահայտել են Զելենսկու՝ Թրամփին խաբելու փորձը․ ԶԼՄ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ընտրություններին պատրաստակամության մասին հնչեցվող հայտարարությունները պայմանավորված են արտաքին քաղաքական ճնշմամբ։ Այդ մասին գրում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով իշխանական շրջանակներում ունեցած իր զրուցակիցներին։
Հրապարակման համաձայն՝ նախաձեռնությունը չի արտացոլում իրական մտադրություն մոտ ապագայում ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ։ Աղբյուրների պնդմամբ՝ այն առաջացել է որպես արձագանք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարություններին, թե Ուկրաինայում երկար ժամանակ ընտրություններ չեն անցկացվել։
Ըստ նույն աղբյուրների՝ պաշտոնական Կիևը փորձել է ցույց տալ, որ պատրաստ է արձագանքել այդ քննադատությանը։
«Եթե մեզ մեղադրում են ընտրությունների բացակայության մեջ, ապա մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք դրանց»,– այսպես է նկարագրվում նախաձեռնության տրամաբանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...