Երևանում բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ՝ Խաչքարերի պուրակում, բացվել է գորգով պատված խաղահրապարակ: Այն ամբողջությամբ պատված է EPDM տեսակի ռետինե հատակով, աշխարհի ամենամեծ հայկական գորգն է նախշազարդերով: Նաև խաղահրապարակում տեղադրվել է վիշապաքար: Խաղահրապարակը անվճար է, ներառական, դրանից կարող են օգտվել 0-12 տարեկան երեխաները: Նման ևս մեկ խաղահրապարակ կլինի նաև Միսակ Մանուշյանի պուրակում: Այդ մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:


Տիգրան Ավինյանն էլ  խոսքն ուղղելով  գործարարներին նշել է․


«Իրականում սա որպես որոշակի մեսիջ թող ընդունեն մեր գործընկերները, որ Երևանի քաղաքապետարանը գործընկերությունը հասկանում է սոցիալական ծրագրերով: Շատ լավ է գործունեություն իրականացնել Երևան քաղաքում, շատ լավ է օգտվել այն բոլոր ենթակառուցվածքներից, որոնք այս քաղաքը մատուցում է ձեզ, որպեսզի ձեր բիզնեսը հարմար իրականացնեք, բայց խնդրում եմ նաև չմոռանալ, որ դուք այս հասարակության և քաղաքի մասնիկն եք:


Հարգելի՛ գործընկերներ, մասնավորապես խոշոր բիզնեսին է վերաբերում, տեղից շարժվելու ժամանակը եկել է»,- ասել է քաղաքապետը:






Քաղաքականություն

Պատահարներ