Ռազմական

Ուկրաինան զանվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի համար զենք տեղափոխող նավերին

Ուկրաինան զանվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի համար զենք տեղափոխող նավերին
Ուկրաինայի հատուկ գործողության ուժերը հայտնել են Կասպից ծովով Ռուսաստանի համար զենք տեղափոխող ռուսական նավերին հարվածներ հասցնելու մասին։«Այդ նավերի թվում էին «Կոմպոզիտոր Ռախմանինովը» և…

Ուկրաինայի հատուկ գործողության ուժերը հայտնել են Կասպից ծովով Ռուսաստանի համար զենք տեղափոխող ռուսական նավերին հարվածներ հասցնելու մասին։


«Այդ նավերի թվում էին «Կոմպոզիտոր Ռախմանինովը» և «Ասկար-Սարիջա»-ն, որոնք օգտագործում է ՌԴ-ն ռազմական նպատակներով, և գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական բեռների մատակարարմանը մասնակցելու համար։ Հատուկ գործողության ուժերը շարունակում են իրականացնել ասիմետրիկ գործողություններ՝ խաթարելու համար ռուսական բանակի հարձակողական կարողությունները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ Telegram ալիքում։


Երեկ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության հեռահար դրոնները հարվածել են «Լուկոյլ-Նիժնեվոլժսկնեֆտ» ընկերությանը պատկանող Ֆիլանովսկի անվան նավթարդյունահանման հարթակին։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250