Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից․ փաստաբան
Եթե կա կարծիք, որ այս ամենը հետևանք չի ունենալու, այդ կարծիքը սխալ է: Ամենամեծ ցավն այս ամենի նրանում է, որ հետևանքը վրա է հասնում Հայաստանի նկատմամբ: Կոնկրետ անձինք կատարում են կոնրետ գործողություններ, հետևանքը լինում է կոլեկտիվ: Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Հստակ է, թե ինչի համար էր անհրաժեշտ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորել և կալանքի տակ պահել: Խնդիրներից մեկն, այո՛, թաքնված է նրանում, որ մեր ինքնության, մեր Մայր Աթոռի հանդեպ կա ուղիղ քաղաքական որոշում: Ազգային բարերար Սամվել Կարապետյանն, այո՛, խոչընդոտ է նման վարքագծին»,-նշել է նա:
Փաստաբանն ասել է, որ Կարապետյանի հայտարարությանը՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, ՀՀ-ում հանգեցնում է 177 օր տևող կալանքի և, ըստ նրա, այդ կալանքը հաստատող դատավորները, նման միջնորդություն ներկայացնող քննիչները, դրանք պաշտպանող դատախազները ՀՀ քաղաքացներ են:
«Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից: Սամվել Կարապետյանը 177 օր բանտում է Հայաստանում»,-ընդգծել է Վարդևանյանը:
Փաստաբանի պնդմամբ, հարցի մյուս կողմն էլ վերաբերում է ՀԷՑ-ին և ակնհայտ է, որ այս ամենը զուգահեռաբար սկսվեց:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...
Հայտնի է՝ որ պետությունից է Հայաստանը ստացել ամենաշատ մարդասիրական օգնությունը
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2025թ.-ի հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով ստացվ...