Քաղաքականություն

Ռուսաստանում շարունակվում է հակաադրբեջանական քարոզչությունը․ ԶԼՄ

Ofelya 213 դիտում
Ռուսաստանում շարունակվում է հակաադրբեջանական քարոզչությունը․ ԶԼՄ

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար, ներկայումս ազատազրկված Ռուսաստանի քաղաքացի Շահին Շիխլինսկու դեմ հրապարակվել է վերջնական մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը փոխանցվել է դատարան՝ քննության համար։


APA լրատվական գործակալության տեղեկություններով՝ Շիխլինսկու գործը վարող քննիչներից մեկը Ռուսաստանի քննչական կոմիտեի կարևոր գործերի գլխավոր քննիչ, արդարադատության մայոր, հայազգի Կարեն Ա. Ս.-ն է։ Նշվում է նաև, որ հայազգի մեկ այլ աշխատակից՝ Կարեն Կամոևիչ Թութունյանը,  տեղի ունեցած միջադեպի շրջանակում ցուցմունք է տվել Շիխլինսկու դեմ։


Պաշտպանական կողմը հայտնում է, որ Շիխլինսկու քրեական գործը քննվել է միակողմանի և կողմնակալ ձևով, իսկ առաջադրված մեղադրանքներում առկա են մի շարք հակասություններ։


Գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը խորացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի օդային տարածքում AZAL-ին պատկանող քաղաքացիական ինքնաթիռի կործանվեց։ Նշվում է, որ Ռուսաստանը մինչ այժմ չի պատժել միջադեպի մեղավորներին։


Նյութում ընդգծվում է, որ Շահին Շիխլինսկու գործը ներկայացվում է որպես Ռուսաստանում իրականացվող հակաադրբեջանական քաղաքականության դրսևորում։ Նշվում է, որ սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ակտիվիստների նկատմամբ շարունակվում են ճնշումներն ու հետապնդումները, արձանագրվում են ձերբակալություններ և քաղաքացիությունից զրկելու դեպքեր։ Ըստ հրապարակման՝ այս գործընթացում ներգրավված են Դաշնային անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը և Քննչական կոմիտեն։


Անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ Շիխլինսկու ձերբակալությունից հետո Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի նախագահ նշանակված Վիդադի Մուստաֆաևը ևս կարճ ժամանակ անց ձերբակալվել է լուրջ մեղադրանքներով։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250