Նիկոլ Վովաևիչ, ե՞րբ գանք․ Հայկական ԱԷԿ-ը մեր հպարտությունն է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը խորհրդային ժամանակաշրջանի ամենահաջողված միջուկային նախագծերից է և շարունակում է արդյունավետ գործել մինչ օրս։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները, որոնք մասնակցել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերով միջազգային համաժողովին, այսօր ծանոթացել են Մոսկվայի ՎԴՆԽ-ի «Ատոմ» թանգարանի ցուցանմուշին։
Մասնավորապես, Լիխաչովը հիշեցրել է Հայկական ԱԷԿ-ի պատմությունը ВВЭР-440 սեյսմակայուն ռեակտորների տիպի հենքի վրա, որը փրկվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից և կանգնեցվել։ Սակայն հետագայում երկրորդ էներգաբլոկը վերականգնվել և վերագործարկվել է։
«Այն պարզապես մեր հպարտությունն է։ Այն Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ այժմ գործում է»,- ասել է Լիխաչովը։
Նա հավելել է, որ ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել սկսելու Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման գործընթացը մինչև 2036 թվականը։
«Գործնականում յուրաքանչյուր եռամսյակ ես անհանգստացնում եմ Նիկոլ Վովաևիչին (ՀՀ վարչապետ Փաշինյանին) և ասում. «Նիկոլ Վովաևիչ, ե՞րբ գանք։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ լուծել»,- հավելել է Լիխաչովը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...