Իրանը գնել է դեպի Ադրբեջան տանող երկաթուղու մեծ մասը
Թեհրանը գնել է Իրանի և Ադրբեջանի միջև գտնվող 160 կիլոմետրանոց Ռեշտ-Աստարա երկաթուղու ավելի քան 100 կիլոմետրը և հույս ունի ավարտել այդ գործընթացը մինչև 2026 թվականի մարտը։Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում՝ «Խաղաղության և վստահության միջազգային տարվան» նվիրված ֆորումում։ Փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Աստարա-Ռաշտ երթուղու վերաբերյալ ուզում եմ ձեզ ասել, որ մենք արդեն ձեռք ենք բերել 100 կմ, հնարավոր է՝ նույնիսկ 110 կմ։ Նախատեսվում է, որ տարեվերջին ամեն բան ավարտին կհասցնենք», - ասել է Փեզեշքիանը ֆորումի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահը նշել է, որ նախագիծը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և նա ամենօրյա ռեժիմով վերահսկում է կատարվող աշխատանքների ընթացքը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ռուսաստանն ու Իրանը «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում պայմանավորվել էին համատեղ կառուցել Ռեշտ–Աստարա 160 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Նախագիծը նպատակ ունի ապահովել անընդհատ ցամաքային կապ դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...