Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիա-ԱՄՆ հարաբերությունների մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեկնաբանել է Վաշինգտոնի հետ հարաբերությունների ներկա փուլը՝ ընդգծելով, որ երկու երկրները փոխադարձաբար կարիք ունեն հզոր գլոբալ գործընկերների։
«Ամերիկայի և Գերմանիայի համար կարևոր են ուժեղ համաշխարհային գործընկերները, և ես ԱՄՆ-ին տեսնում եմ հենց այդպիսի գործընկերներից մեկը՝ ինչպես ասացի Դոնալդ Թրամփին մեր զրույցների ընթացքում»,- հայտարարեց Մերցը։
Նրա խոսքով՝ վերջին շրջանում հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, ինչպես նաև փոխնախագահի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, ցույց են տալիս, որ տրանատլանտյան հարաբերություններում տեղի են ունենում փոփոխություններ։
«Չնայած այդ փոփոխություններին, ես ցանկանում եմ, որ մեր կապերը շարունակեն մնալ գործընկերային, և հուսով եմ, որ ԱՄՆ-ն էլ դա նույն ձևով է տեսնում»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։





























