Զելենսկին հայտարարություն է արել Երմակի հրաժարականի վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շարունակում է քննարկել իր գրասենյակի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուներին՝ ընդգծելով, որ չի բացառվում, որ պաշտոնը որոշ ժամանակ կարող է մնալ թափուր։ Նրա խոսքերն է մեջբերում Strana.ua-ն։
«Ամեն դեպքում, ես պետք է ընտրություն կատարեմ, հակառակ դեպքում, եթե շատ ժամանակ անցնի, ես կհարմարվեմ այն մտքին, որ կարող եմ գլուխ հանել առանց գրասենյակի ղեկավարի, ուստի ես պետք է որոշում կայացնեմ», - ասել է Զելենսկին։
Նա որպես թեկնածուներ ներկայացրել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալին, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլո Բուդանովին, արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցային, գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսային և առաջին փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովին, նշելով, որ յուրաքանչյուրի դեպքում կա որոշակի խնդիր։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) խուզարկություններ են վարել Անդրեյ Երմակի տանը։ Նույն օրը Զելենսկին հայտնել է, որ Երմակը հրաժարական է ներկայացրել, իսկ ավելի ուշ ստորագրել է նրան աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...