Պետական կառավարման արդյունավետությունը կախված է մրցունակ կադրերից․ Գևորգ Պապոյան
Պետական մարմինների համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մասնավոր հատվածի հետ մրցակցել լավագույն կադրերին, լավագույն աշխատողներին գրավելու, պահպանելու համար: Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ հիմնական պատճառներից մեկը աշխատավարձերն են։
Նա, մասնավորապես, նշեց. «Այս ամենի տուժողը, ի վերջո, քաղաքացին ու պետությունն է, քանի որ այդ դեպքում մենք կամ չենք կարողանում լավ որոշումներ ունենալ, կամ եթե ունենում ենք լավ որոշումներ, ապա հաճախ չենք կարողանում դրանք լավ իրականացնել։ Այլ կերպ ասած, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը կախված է արդիական ինստիտուտներից, արդիական գործառույթներից և դրանք սպասարկող լավագույն ու մրցունակ կադրերի առկայությունից։
Այս ամենից ելնելով, ի՞նչ ենք անում մրցունակ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ, որպեսզի այն կարողանա առավելագույնս սպասարկել Հայաստանի Հանրապետության պետական շահը, այն է՝ տնտեսության զարգացումը, բայց մյուս կողմից հաղթահարի քաղաքական շեյմինգը, որն առկա է հատկապես երիտասարդ ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսին մեր երկիրն է»:
Նմանատիպ հոդվածներ
Microsoft-ը Հնդկաստանում ներդրում կկատարի 17,5 միլիարդ դոլարի չափով
Հնդկաստանը մտնում է արհեստական բանականության արագ զարգացող փուլ։ Microsoft-ը հայտարարել է իր 2026-29թթ․ 17,5 միլիարդ դոլ...
Շվեդիայի մաքսային ծառայությունը ռուսական բեռնանավ է ձերբակալել
Շվեդիայի մաքսային ծառայությունը կիրակի օրը հայտնել է, որ իշխանությունները բարձրացել են ռուսաստանյան բեռնատար նավի վրա, ո...
Իրանը` հիբրիդային և էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու մասին
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակը հայտարարել է, որ հիբրիդային և էլեկտրական մեքենաների ար...
Որտեղից է Հայաստանը հացահատիկ ներկրում. ամփոփում
Հայաստանը 2025 թվականին հացահատիկ է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև նախկին հետխորհրդային տարածքի այլ երկրներից և ԵՄ-ից։...