Նրանք վատ ուղղությամբ են շարժվում․ Թրամփը՝ Եվրոպայի մասին
Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը և փրկել կյանքեր՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ Եվրոպան էլ պետք է զգույշ լինի:
«Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան մնա Եվրոպա։ Նրանք վատ ուղղությամբ են շարժվում։ Մենք չենք ուզում, որ Եվրոպան այդքան շատ փոխվի»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Զուգահեռ՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը նախազգուշացրել է, որ Թրամփը կարող է հրաժարվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերից, եթե հասկանա, որ Մոսկվան և Կիևն ի վիճակի չեն խաղաղության համաձայնագիր կնքել։ Միևնույն ժամանակ, Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն այժմ ավելի մոտ է, քան երբևէ։
«Թրամփը հասկանում է՝ ինչպես ճնշում գործադրել երկու կողմի վրա էլ: Համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի մասնակցությունը»,- եզրափակել է ամերիկացի պաշտոնյան
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...