Հատուկ ուշադրություն կդարձնենք Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններին․ Արաղչին՝ Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները երկար պատմություն ունեն և գոհունակություն է հայտնել վերջերս շփումների ակտիվացման կապակցությամբ՝ նշելով, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները նպաստում են համագործակցության հետագա ընդլայնմանը։
Ալիևը հայտարարել է, որ կա համատեղ օրակարգը, որը ընդգրկում է բազմաթիվ ուղղություններ, և բոլոր հարցերի համար կազմված են հստակ ճանապարհային քարտեզներ։
Արաղչին Ադրբեջանի նախագահին փոխանցել է Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Արաղչին նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Փեզեշքիանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...