Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ Արամ Ա կաթողիկոսի խոսքերը․ վարչապետի խոսնակ
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել ուղերձով՝ կոչ անելով հեռու մնալ եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից։
«Հայաստանի իշխանությանը կոչ ենք անում հեռու մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին ու խնդիրներին միջամուխ լինելուց, ինչպես նաև եկեղեցու ներսում տարբեր միջոցներով պառակտման սերմեր ցանելու հակասահմանադրական, հետևաբար՝ անընդունելի և դատապարտելի քայլերից, որոնք կարող են մեր եկեղեցին, ազգը և Հայրենիքը տանել ինքնակործանման»,- նշված է Արամ Ա կաթողիկոսի կոչում։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից Aysor.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են մեկնաբանում այս կոչը։
«Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ Արամ Ա կաթողիկոսի խոսքերը։ Դիմեք Մայր Աթոռին, թող այնտեղից մեկնաբանեն»,- պատասխանել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:«Հարգ...
Հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա․ փաստաբան
Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ «Հարձակվող...
Անհապաղ, անվճար տեղափոխել ադրբեջանական նավթամթերքը՝ դեպի Հայաստան․ Վրաստանի նախագահ
Վրաստանը մաքսատուրք չի գանձի ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է Վրաստան...
Թորոսյանը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայտարա...