120 միլիոն եվրո տուգանք․ Եվրամիության նոր որոշումը՝ X-ի վերաբերյալ
Եվրոպական հանձնաժողովը տուգանել է X-ին 120 միլիոն եվրոյով։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է հանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն։
«Այսօր Եվրոպական հանձնաժողովը տուգանել է X-ին 120 միլիոն եվրոյով՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար։ Սա «Թվային ծառայությունների մասին» օրենքը խախտելու համար առաջին տուգանքն է»,– նշել է նա։
Ռենիերը հավելել է, որ տուգանքը պայմանավորված է «թափանցիկության պարտավորությունների» խախտմամբ։ Մասնավորապես, X-ի օգտատերերը կարող են վճարել «կապույտ նշանի» համար, որը ցույց է տալիս հաստատված օգտահաշիվը։ Բացի այդ, տուգանքը առնչվում է X-ի գովազդային պահոցին, որը պահում է գովազդային նյութեր, տվյալներ։
Նրա խոսքով՝ X-ի պահոցը «չի գործում պատշաճ կերպով և չի ապահովում հետազոտողների համար տվյալներին արդյունավետ մուտք»։
Հավելենք՝ ԱՄՆ փոխնախագահը «խիստ» նախազգուշացում էր տվել Եվրամիությանը։
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 5-ին
Rate.am-ում դեկտեմբերի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 379,11 դ...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում բարձրացել է։Նյու Յորքի Comex ապրանքային...
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել
Google-ը հրապարակել է 2025 թվականի որոնման արդյունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը, և «Անորան» դարձել է ֆիլմերի կատե...