Թուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գնման պայմանագրերը
Թուրքիան մեկ տարով երկարաձգել է ռուսական գազի գործող պայմանագրերը, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 22 միլիարդ խորանարդ մետր և որոնց ժամկետը լրանում է 2025 թվականի վերջին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Անկարան, որը ռուսական գազի վերջին խոշոր ներկրողն է Եվրոպայում, զուգահեռաբար մի շարք երկարաժամկետ պայմանագրեր է կնքել հեղուկացված բնական գազի մատակարարման վերաբերյալ՝ հույսը դնելով առաջարկի ավելցուկի վրա, որն ակնկալվում է համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին։ Նոր մատակարարումների զգալի մասը կլինի ԱՄՆ-ից։ BOTAS պետական ընկերությունը պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի հետ պայմանագիրը, ասել է Ալփարսլան Բայրաքթարը։ ««Գազպրոմից» մատակարարումները կշարունակվեն հաջորդ տարի, բայց մենք կենտրոնանում ենք ավելի կարճաժամկետ հեռանկարի վրա՝ մոտ մեկ տարի», – հավելել է Բայրաքթարը։
Թուրքիան նաև բանակցություններ է վարում Իրանից 10 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծման գործարքի շուրջ, որի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսին, ասել է էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ քննարկվում է նաև Իրանի տարածքով մատակարարվող թուրքմենական գազի ծավալների ավելացման հարցը։
Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան նախատեսում է ներդրումներ կատարել ԱՄՆ-ում գազի արդյունահանման ոլորտում՝ 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ից մինչև 1500 բեռ հեղուկացված բնական գազ գնելու իր պարտավորությունը ստանձնելու համար։
«Մեր դիրքը ամրապնդելու և ամբողջական արժեքային շղթա ստեղծելու համար մենք դիտարկում ենք ԱՄՆ շուկայում արտադրական շղթայի վերին հատվածներում ներդրումներ կատարելու հնարավորությունը», - նշել է Բայրաքթարը։ Պետական TPAO-ն բանակցություններ է վարում ամերիկյան էներգետիկ հսկաների, այդ թվում՝ Chevron-ի և Exxon-ի հետ և համաձայնագիրը կարող է կնքվել արդեն հունվարին։
Նմանատիպ հոդվածներ
Մեր տնտեսությունը զարգանալու է. Նիկոլ Փաշինյան
Մենք դուրս ենք եկել բնականոն տնտեսական զարգացման ուղեծիր, մեր տնտեսությունը զարգանալու է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3...
Ձևակերպումը, թե Պուտինը մերժել է ԱՄՆ-ի Խաղաղության ծրագիրը, սխալ է. Պեսկով
Ձևակերպումը, թե Պուտինը մերժել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, սխալ է, դա այդպես չէ: Այս մասին հայտարարել...
2030-ին Վրաստանը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը․ Կավելաշվիլի
Վրաստանի նախագահը կարծում է, որ երկիրը առաջիկա տարիներին ամբողջությամբ կհամապատասխանի Եվրամիությանը միանալու պահանջներին...
Պետք է դադարել խոսել նախկինների մասին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է դադարել խոսել նախկինների մասին։«Պետք է դադարենք խոսել նախկինների մաս...