Իլոն Մասկը հայտնել է, թե ով կարող է լինել ԱՄՆ հաջորդ նախագահը
Իլոն Մասկը (աշխարհի ամենահարուստ մարդը՝ ըստ Forbes-ի 482 միլիարդ դոլար կարողությամբ) կարծում է, որ Միացյալ Նահանգները գտնվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի, ապա՝
Ջեյմս Դեյվիդ Վենսի օրոք «հիանալի 12 տարվա» սկզբում: Politico-ի տվյալներով՝ նա այս մասին ասել է նոյեմբերի 22-ին իր նախկին DOGE (Կառավարության արդյունավետության դեպարտամենտ) թիմի հետ փակ դռնփակ հանդիպման ժամանակ տեսակապի միջոցով։
Գործարարի խոսքով՝ Թրամփին հաջորդելու են ներկայիս փոխնախագահի երկու անընդմեջ ժամկետները։
Մասկը ղեկավարել է DOGE-ը, որը ստեղծվել է հունվարին՝ Թրամփի վարչակազմի օրոք: DOGE-ի ղեկավարման ընթացքում նրա գործողությունները, այդ թվում՝ պետական ծառայողների զանգվածային կրճատումները, լայն քննադատության են արժանացել: Նրա գործունեության պատճառով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում տեղի են ունեցել Tesla-ի դեմ լայնածավալ բողոքի ցույցեր: Reuters-ի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը և DOGE-ը կարողացել են կրճատել 2.3 միլիոն դաշնային աշխատակիցներից գրեթե 12%-ը կամ 260,000-ը՝ հիմնականում կրճատումների, գնման և վաղաժամ թոշակի անցնելու սպառնալիքների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին. Հակոբ Արշակյանը` առաջիկա ընտրությունների մասին
Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կ...
Մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից». Աննա Հակոբյանը գրառում է կատարել
Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում: Այս մասին ֆեյս...
Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մ...
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...