Սամվել Շահրամանյանն անդրադարձել է Արցախի թեմի առաջնորդի՝ Փաշինյանի հետ հանդիպելուն
Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի ներկայությանը՝ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած եպիսկոպոսների հանդիպմանը՝ նշելով, որ չի ցանկանում շտապել մեկնաբանություններով։ Նրա խոսքով՝ ամենացավալին գործող իշխանության և եկեղեցու միջև ստեղծված հակադրությունն է, որը, իր կարծիքով, պետք չէր հանրայնացնել։ Շահրամանյանը ընդգծել է, որ նման հարցերը պետք է կարգավորվեին փակ դռների հետևում՝ առանց լայն հանրության ներգրավման։
Նա հավելել է, որ կսպասեն եկեղեցու որոշմանը, որից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը։ Շահրամանյանի խոսքով՝ հաջորդ օրը հանդիպել է Վրթանես Սրբազանի հետ և լսել նրա հիմնավորումները։
«Ինձ մեկ հարց էր հետաքրքրում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր Վեհափառի հետ, ստացել եմ բացասական պատասխան, ըստ դրա իմ եզրակացությունները ես արել եմ»,– նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին. Հակոբ Արշակյանը` առաջիկա ընտրությունների մասին
Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կ...
Մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից». Աննա Հակոբյանը գրառում է կատարել
Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում: Այս մասին ֆեյս...
Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մ...
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...