Ժամանակ կանցնի, և այս ողջ փոշին կնստի. Արման Ծառուկյանը գրառում է արել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ ապագայում դեռ կկարողանա պայքարել չեմպիոնական գոտու համար։
«Ժամանակ կանցնի, և այս ողջ փոշին կնստի։ Իսկ այն իրադարձությունները, որոնց վիճակված է տեղի ունենալ, անպայման կկատարվեն։ Ամեն ինչ իր ժամանակն ունի»,- գրել է Ծառուկյանն իր Telegram-ալիքում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտի երկրորդ ռաունդում Արմանը խեղդող հնարքով հաղթեց նորզելանդացի Դեն Հուկերին։
Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, Ծառուկյանը տիտղոսային մենամարտի հնարավորություն չստացավ նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որը ժամանակավոր դադար վերցրեց կարիերայում։
Դրանից հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարեց, որ թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին, և որ նրանց հաղթողը տիտղոսային մենամարտ կստանա Թոփուրիայի հետ։
Փիմբլեթի և Գեյջիի միջև մենամարտը կկայանա UFC 324-ում՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում, 2026 թվականի հունվարի 25-ին։
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիան» 8-2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» Լիսաբոնում մրցեց «Բարսելոնայի» հետ և 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ...
Խուզարկություններ են կատարվել «Բավարիա» ֆուտբոլային ակումբի գրասենյակում․ Bild
Մյունխենում քրեական ոստիկանության դաշնային և տարածաշրջանային բաժինների քննիչները ներխուժել են «Բավարիա» ֆուտբոլային ակու...
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի դեմ` Շախմատի աշխարհի կանանց մրցաշարում
Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ա...
«Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 106-...