«Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Twitter-ում գրառում է կատարել։
«Ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Ես գիտեմ՝ ինչ նշանակություն ունի ապրիլի 24-ը։ Բա՛վ է արդեն։ Ճանաչե՛ք 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»,- գրել է հայ ֆուտբոլիստը։
Մեկ այլ հրապարակման մեջ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ կից տեղադրելով տեսանյութ, որում պատկերված են այդ երկրների դրոշները։
[25eefc79611258b963f3bdb65d86d84b.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր՝ նժույգ թափերի վա...
Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի Մաքգրեգոր-Պորիե մրցաշարի բոլոր տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյանում
Լաս Վեգասում հուլիսի 10-ին կայանալիք խառը մենամարտերի UFC-264 մրցաշարի բոլոր՝ 20 800 տոմսերը վաճառվել են մի քանի վայրկյա...
«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը
«Բարսելոնան» 31-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում հոլանդացի Ռոնալդ Կումանի թիմը մր...
Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 24...