Կրեմլը չի կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Ասադի Մոսկվայում գտնվելու մասին․ Պեսկով
Կրեմլը չի կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի Ռուսաստանում գտնվելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք չենք կարող որևէ տեղեկատվություն կիսվել այս հարցի վերաբերյալ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը կարող է որևէ տեղեկատվություն տրամադրել Ասադի վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում գտնվելու, ինչպես նաև այն մասին, թե արդյոք Սիրիայի նախկին ղեկավարը կարող էր այս ընթացքում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, Ասադը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից և փախավ երկրից։ Ահմեդ ալ-Շարաան դարձավ Սիրիայի փաստացի առաջնորդը։
Նմանատիպ հոդվածներ
Երեւանում դանակահարել են 12-րդ դասարանի աշակերտի
Երեւանում այսօր՝ հուլիսի 7-ին, Ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկներ...
Երբ են փոխհատուցվելու ՀՀ քաղաքացիներից հակասահմանադրական ճանապարհով գանձված գումարները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարար Անահիտ Ավ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ադրբեջանական վանդալիզմը հասավ նաև Հայրենական պատերազմի հերոսների հուշահամալիրին
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում բազմաթիվ են վանդալիզմի դեպքերը: Համացանցում տարածված լուր...
Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյան
Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա, Առաջին ալիքի «Հարցազրույց» հաղորդման...