Համացանցից վերցվում են տարբեր օգտատերերի լուսանկարներ և տեղադրվում TikTok-ում և Telegram-ում․ մեդիափորձագետ
Համացանցից վերցվում են տարբեր օգտատերերի լուսանկարներ և տեղադրվում TikTok-ում և Telegram-ում կից հայհոյանքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ցավոք սրտի շատերը վճարում են, միանգամից ասեմ, որ, եթե վճարեցիք, ապա անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից, հասկանալով, որ դա կարելի է ստանալ ձեզնից։ Դա դարձել է տնտեսության մի մաս։ Ի՞նչ անել, ամեն դեպքում report-ը կարող է օգուտ լինել, բայց շատ դեպքերում չի օգնում և հենց դրա համար էլ TikTok և Telegram են գցում, որովհետև այդտեղ report-ները լավ չեն օգնում, բայց ամեն դեպքում պետք է անել, եթե անգամ անծանոթի վերաբերյալ եք նման բան տեսնում, անտարբեր մի անցեք, հնարավոր է օգնի»,- նշել է նա։
Մարտիրոսյանի խոսքով, եթե սա մենք համարենք ինչ-որ տխմարների արած գործ, որն արժանի չէ մեր ուշադրությանը, ապա նրանք «կչորանան ու կընկնեն»։ «Եթե ամենքս աջակցենք այն մարդկանց, որոնք դարձել են զոհ ու այդ մարդիկ էլ հասկանան այդ տեղադրողներն արժանի չեն ուշադրության, այս հարցն ինքնստինքյան կլուծվի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Շենգավիթ վարչական շրջանում աղբաման է այրվել
Շենգավիթ վարչական շրջանում կրկին աղբաման է այրվել:«Եվս մեկ համայնքային սեփականություն կորցրեցինք անփութության կամ դիտավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ Բրիտանիայում նախընտրական հեռուստաբանավեճն ընդհատվել է Պուտինի մասին ելույթի ժամանակ
Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար հեռուստաբանավեճն ընդհատվել է ստուդիայում աղմուկի պատճառով։ Երբ ԱԳ նախարար Լի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուկաշենկոյի անձնական բժիշկը կալանավորվել է կաշառք վերցնելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կաշառք վերցնելու համար ավելի քան 35 բելառուս բժիշկներ են կալանա...
Իմանալով, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետության 3 բնակավայրերի՝ Աղավնո, Բերձոր եւ Սուս համայնքների բնակիչները մինչեւ...