Հասարակություն

Եպիսկոպոսները պահանջում են Արշակ Խաչատրյանի հեռացումը. Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չի պատրաստվում ստորագրել

Edita
Եպիսկոպոսները պահանջում են Արշակ Խաչատրյանի հեռացումը.  Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չի պատրաստվում ստորագրել

Այսօր մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հեռացումը Մայր Աթոռից։ Նշված եպիսկոպոսների շարքում ընդգրկված է նաև Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի անունը, սակայն նրա ստորագրությունը բացակայում է։


Radar Armenia-ն դիմել է Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանին՝ պարզաբանելու, թե ինչու է իր անունը ներառված  հայտարարության մեջ, երբ ստորագրությունը չկա։


Եպիսկոպոսը նշել է, որ ինքն այդ փաստաթուղթը չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել՝ ընդգծելով. «Իմ անվան դիմաց բաց է՝ չեմ ստորագրել»։


Ինչ վերաբերում է իր անվան հայտնվելուն ցանկում, Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը նշել է, որ տեղեկություն չունի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250