Երևանցիները խոշոր գումար կստանան 100 տարի ապրելու դեպքում
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան որպես աջակցություն։ Նման որոշում կայացվեց Երևանի ավագանու նիստում։
Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբկացության անդամներ Դիանա Քերոբյանը և Նատալյա Սինորյանը։ Նպատակն է խթանել Երևանի բնակիչների երկարակեցությունը։
«Հաշվի առնելով ներկայում նմանատիպ աջակցության բացակայությունը Հայաստանում՝ առաջարկում ենք Երևան քաղաքի բնակիչներին, 100- ամյակը լրանալու կապակցությամբ, քաղաքային բյուջեից ցուցաբերել 1 000 000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն: Վերլուծելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ 2018-2023թթ․ ընթացքում 100-ամյակը նշել է թվով 177 Երևանի բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մինչև 30 բնակիչ։ Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակչի համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը կկազմի 30 միլիոն ՀՀ դրամ»,- նշեց Քերոբյանը։
Շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք 100-ամյակը լրանալու պահին վերջին 5 տարին Երևան քաղաքում պաշտոնապես հաշվառված են եղել։ Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որով տրամադրվում է տվյալ շահառուի թոշակը (անկանխիկ եղանակով շահառուի թոշակային քարտին կամ «Հայփոստի» ծառայության միջոցով)։ Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն չկա:
Ընդդիմությունից մի քանի ավագանու անդամ պնդեցին, որ տվյալ գումարով կարելի է այգիներ կառուցել Երևանում, և դրանով իսկ ավելի շատ կխթանվի տարեցների երկարակեցությունը։
ՔՊ-ականները վստահեցրին՝ այգիներ արդեն իսկ կառուցվել և վերակառուցվել են, 2025 թվականին էլ դեռ սպասվում է այգիների բարեկարգում։
Երևան քաղաքի ավագանու 51 անդամ կողմ քվեարկեց նախագծին, իսկ 2-ը՝ ձեռնպահ։
Նմանատիպ հոդվածներ
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. ինչպես քաղաքացին կարող է կանչ գրնցել
Կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումներ իրականացմ...
Որքան գումար է նախատեսված Երևանի ամանորյա ձևավորման համար
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մի քանի ցուցանիշ է հրապարակել ամանորյա ձևավորման հետ կապված` նշելով, որ ...
Երևանի մի քանի հատվածներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
«Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակա...
Հզոր ցիկլոն է ներթափանցում. Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջ...