ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանից պայթուցիկ բեռ էին տեղափոխում ՌԴ՝ ահաբեկչության համար․ ներգրավված են նաև ՀՀ քաղաքացիներ
Վրաստանի հատուկ ծառայությունները կանխել են Օդեսայից Վորոնեժ պայթուցիկի բեռի տեղափոխման փորձը, հանցագործության մեջ կասկածվում է Վրաստանի յոթ, Ուկրաինայի երեք և Հայաստանի երկու քաղաքացի: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ՊԱԾ-ին։
Նշվում է, որ 2024 թվականի հունվարի 19-ին էլեկտրամոբիլների մարտկոցների մեջ վեց պայթուցիկ սարք են Ուկրաինայի մի քաղաքացու մինիվենով Օդեսայից ներկրել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով և պատրաստվում էին դրանք Վորոնեժ տեղափոխել «Դարյալ» անցակետով։
Վրացական կողմից անցակետում առգրավվել է երեք պայթուցիկ սարք, որոնք փորձել են տեղափոխել տարանցիկ կոնտեյներով։ Վրաստանի ՊԱԾ-ը պարզել է, որ կազմակերպիչը ծնունդով Բաթում քաղաքից է, նա «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավորի թեկնածու Անդրեյ Շարաշիձեն է:
Քրեական գործ է հարուցվել պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու հոդվածով, սակայն ՊԱԾ-ը չի բացառում, որ այն կարող է փոխարինվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով: