Ինչ վտանգներ է առողջությանը սպառնում օդի աղտոտվածության դեպքում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչպես կարող է օդի աղտոտվածությունը ազդել մարդու առողջության վրա։
Նրա խոսքով՝ ազդեցության չափը կախված է օդի աղտոտվածության աստիճանից և դրա տևողությունից։ «Չպետք է մոռանալ, որ հիվանդությունների առաջացումը բազմագործոն գործընթաց է»,- ընդգծել է Գրիգորյանը։
Օդի բարձր աղտոտվածությունը կարող է նպաստել մի շարք առողջական խնդիրների առաջացմանը։ Մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորինս փակ պահել պատուհանները, խուսափել ծխապատ կամ ծանրակշիռ աղտոտված տարածքներում գտնվելուց, իսկ առողջական խնդիրների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և անպայման դիմել բժշկի։ Նա հավելել է, որ օդի աղտոտվածության պայմաններում պետք չէ զբաղվել սպորտով կամ ինտենսիվ ֆիզիկական գործունեությամբ։





























