Փաշինյանը խոսել է հոսանքի գնի իջեցման վերանայման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աշխատանքային քննարկման ժամանակ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ, նշել է, որ տարբեր երկրներում քաղաքական նպատակահարմարությունից և կոմպրոմիսներից ելնելով հաճախ արհեստականորեն նվազեցվել են գները՝ խուսափելու քաղաքական ճգնաժամերից։ Նրա խոսքով՝ այսպիսի մոտեցումը հանգեցրել է նրան, որ որոշ համակարգեր կանգնել են կոլապսի առաջ։
Փաշինյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ ներկայացնել գնային տրամաբանությունը քաղաքացիներին. «Գինը պետք է էֆեկտիվ լինի, որ համակարգի բնականոն գործունեությունը և որոշակի զարգացումն ապահովվի։ Դրանից ավելի գումարն էլ արդարացված չէ, քանի որ քաղաքացին տրամաբանական հարց կտա՝ ինչի՞ եմ այսքան վճարում»։
Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ արդեն պատկերացում ունեն հոսանքի գնի հնարավոր վերանայման չափերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ լիահույս է, որ տարեսկզբին կկայացվի համապատասխան որոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ․ ինչ կլինի տրանսպորտի թանկացման նախագիծը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի փոխքաղաքապետ...
ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corpora...
Ուզում ենք «օդի տուրքը» բոլոր ուղևորների համար հանենք․ Տաթևիկ Ռևազյան
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած նախագիծը, որով արտոնություններ են տրվու...
«Օրենքով գողի» կարգավիճակ ստացած «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել է. ԱԱԾ մանրամասները
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և ա...