Ռազմական

Իրանում ահաբեկիչներ են ձերբակալվել

Vika B. 60 դիտում
Իրանում ահաբեկիչներ են ձերբակալվել

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, ձերբակալվել են ահաբեկչական խմբի երկու անդամ։ Ինչպես հաղորդում է Mehr-ը, հղումով ԻՀՊԿ-ին, մասնավորապես նշվում է, որ խմբավորումը հայտնաբերվել և վնասազերծվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։


Անվտանգապահ ուժերն առգրավվել են նաև պայթուցիկներով լցված երկու բաճկոնակ, որոնք նախատեսված էին հնարավոր ահաբեկչական գործողությունների համար։


Ըստ կորպուսի՝ գործողությունն իրականացվել է «Անվտանգության նահատակներ» լայնածավալ զորավարժությունների շրջանակում, որոնք նպատակ ունեն բարձրացնել տարածաշրջանում հակաահաբեկչական պատրաստվածության մակարդակը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250