Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել զինծառայության ժամկետի կրճատման նախագծից
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում քննարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը, որն առաջարկում է ծառայության ներկայիս տևողությունը նվազեցնել վեց ամսով։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առաջարկվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայությունը սահմանել 18-ամսյա ժամկետով։ Այս որոշումը վերաբերվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիներին։
Կառավարության դեկտեմբերյան որոշման նախագծով նախատեսվում է 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈւ-ի համալրման հիմնական գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, ինչի արդյունքում 2025 թվականի ձմեռային զորակոչից ծառայության անցնող քաղաքացիները կծառայեն 18 ամիս ժամկետով։
Պապիկյանը նշել է, որ ծառայության ժամկետի կրճատումը չի վերաբերի այն քաղաքացիներին, ովքեր 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ արդեն պարտադիր զինվորական ծառայության մեջ են։
Նախարարի խոսքով՝ ծառայության ժամկետի կրճատումն իրականացել է վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացման և ընդլայնման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ։ Նա ընդգծել է, որ իրականացված քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունը զգալիորեն աճել է՝ այդ փաստը գնահատելով դրական։
Նմանատիպ հոդվածներ
Դիվերսիայի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախում նախօրեին ադրբեջանական խոշոր...
ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ձերբակալվածների պահման պայմանները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ոստիկանության...
«Կող բեգոն», «իռան», «անուղեղը» ու «գրիքորը». 11-րդ դարում կառուցված եկեղեցու պատերին մեր օրերի «հերոսները» փորագրություններ են արել
11-րդ դարում Վահրամ Պահլավունի իշխանի կողմից կառուցված Վահրամաշեն եկեղեցին է՝ Ամբերդի մոտ: Փաստորեն անցած դարի 50 ականնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանը Դոնեցկում «Իսկանդեր» է կիրառել
Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի մարզում «Իսկանդեր» համալիրով ոչնչացրել են զենքի երկու խոշոր պահեստ։ Այս մասին չորեքշաբթ...