Թեյլոր Գրինը 2026-ին կլքի Կոնգրեսը. Թրամփն արձագանքել է այս որոշմանը
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մարջորի Թեյլոր Գրինը սոցիալական էջերում հայտարարել է, որ 2026 թվականի հունվարին կհեռանա Կոնգրեսից։
«Ես լքում եմ պաշտոնս, և հունվարի 5-ը կլինի իմ վերջին օրը պաշտոնում», – գրել է նա։
Գրինը իր հայտարարության մեջ քննադատել է ամերիկյան քաղաքականության մի շարք ուղղություններ՝ նշելով աշխատատեղերի փոխարինումը անօրինական ներգաղթյալներով, պետական պարտքի աճը, օտարերկրյա շահերի ֆինանսավորումը հարկատուների միջոցներով և դոլարի գնողունակության նվազումը։
Նա հիշեցրել է, որ 2020 թվականին առաջադրվել է Կոնգրեսի ընտրություններում՝ հավատալով «Ամերիկան կրկին մեծը դարձնենք» գաղափարին։
«Ես պայքարել եմ ամեն օր՝ հավատալով, որ դա նշանակում է՝ Ամերիկան առաջին հերթին», – գրել է Գրինը։
Նրա հեռանալը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ այն գնահատելով որպես հիանալի նորություն։
Հավելենք՝ Գրինը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարի 3-ին։ Վերջին շրջանում նա քննադատության էր ենթարկվել Թրամփի կողմից, որը նրան անվանել էր «դավաճան» և «խելագար», քանի որ Գրինը աջակցել էր այն օրինագծին, որով պահանջվում էր հրապարակել Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ քննչական նյութերը։ Էփշտեյնը մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավանեսյանը՝ հրաժարական տալու մասին
Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է իր հրաժարական տալու լուրերի մասին: «...
Առաջարկում եմ 1-4 դասարանի դասագրքերը զերծ պահել QR կոդերից. Գեղամ Նազարյան
«Ես կողմ եմ, որ երեխաների մոտ հեռախոս ընդհանրապես չլինի։ Իմ առաջարկն է՝ գոնե 1-4 դասարանի աշակերտների դասագրքերը զերծ պա...
ԵՄ-ն պաշտպանության կարիք չունի Ռուսաստանից. Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ այն պնդումը, թե Ուկրաինան պաշտպանում է Եվրոպան, չի հ...
Սպասո՞ւմ եք, որ Արցախի մնացած մասն էլ հանձնեն․ Ոսկան Սարգսյանը՝ արցախցիներին
Լրագրող Ոսկան Սարգսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւր եք, 400 հազար արցախցիներ Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան...