ԵՄ-ն պաշտպանության կարիք չունի Ռուսաստանից. Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ այն պնդումը, թե Ուկրաինան պաշտպանում է Եվրոպան, չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ նման ձևակերպումները մոլորեցնող են։
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սիյարտոն նշել է, որ Ռուսաստանը չի հարձակվել Եվրամիության որևէ անդամ երկրի վրա։ Այդ պատճառով, ըստ նրա, ԵՄ-ն պաշտպանության կարիք չունի։
Հունգարիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ եվրոպական անվտանգության հարցերը պետք է գնահատվեն փաստերի հիման վրա։ Նա նաև ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը հիմնված է տարածաշրջանային իրավիճակի ներկայիս գնահատականի վրա։
Սիյարտոյի հայտարարությունները հնչել են եվրոպական անվտանգության և Ուկրաինայի շուրջ ընթացող քննարկումների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Այս մասին հայտարարվեց կուսակցության պաշտոնական...
Վենսի աշխատակազմը պարզաբանել է գրառման ջնջումը
«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառում...
Երկարատև հակամարտությունը ավարտված է․ Վենսի հայտարարությունը՝ Ադրբեջանում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Պեսկովը...