Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու. ԶԼՄ
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունը շարունակվում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հայտարարությունից հետո ձևավորված խաղաղության օրակարգի շրջանակներում։ Հայտնում են ԶԼՄ-ները
Հայտնի է, որ նոյեմբերի 21-22-ը Հայաստանից հինգ փորձագետ կմասնակցի Բաքվում նախատեսված կլոր սեղան-քննարկմանը։ Այդ նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչքների կազմակերպման համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ 18 մլն դրամ, ինչի վերաբերյալ որոշումը ընդունվել է կառավարության նիստում։
Հիշեցվում է, որ հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան՝ մասնակցելու քաղհասարակության ներկայացուցիչների միջև կազմակերպված երկկողմ հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...
Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանը հանդիպել են. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվ...
Մերցը բացատրել է, թե ինչու է սինագոգում լաց եղել
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացատրել է, թե ինչու է սինագոգում լաց եղել՝ խոսելով Գերմանիայում հակասեմական տրամադրութ...