Աստանայում բացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր անցկացվել է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող նոր փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ինչպես նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնյաներ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ բացվում է նոր էջ։ Նրա խոսքերով՝ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության հիմքերից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևոր նվիրյալներից, որի թողած ժառանգությունը դարերի խորքից պահպանել է կրթության, մշակույթի և պատմական հիշողության կամուրջը։
Նախարարը ընդգծել է նաև հայերեն առաջին թարգմանված նախադասության խորհրդանշական նշանակությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը դարձել է հայ ժողովրդին ուղղված կարևոր պատգամ և շարունակական ուղերձ։
Անդրեասյանը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին Երևանի Ավանում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով, ինչը ներկայացրել է որպես փոխադարձ հարգանքի և մշակութային կապերի վկայություն։ Նրա խոսքով՝ Երևանում և Աստանայում ստեղծված այս խորհրդանշական վայրերը դառնում են կամուրջներ՝ միավորելով երկու ժողովուրդների արժեքները՝ խաղաղություն, կրթություն, ստեղծագործականություն և բարեկամություն։
Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան իր ելույթում շեշտել է, որ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է երկու երկրների բարեկամության նշանով։ Նա նշել է, որ Մաշտոցի գործունեությունը հաստատում է՝ մշակույթը սկիզբ է առնում լեզվից, իսկ հասարակության զարգացումը՝ կրթությունից։ Բալաևան հավելել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը, որի ընթացքում արձանագրվել են նշանակալի արդյունքներ տարբեր ոլորտներում։ Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև հուշագրի ստորագրում՝ թանգարանային, գրադարանային և կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության խորացման համար։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 2...
Հայաստանում բնակվող անձիք կազատվեն Շվեդիա մուտք գործելու արգելքից
Հուլիսի 12-ից Հայաստանում բնակվող անձիք կազատվեն Շվեդիա մուտք գործելու արգելքից։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Շվ...
Կիրանցում ՀՀ սուվերեն տարածք չենք տվել. դա հաջողության պատմություն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է արել՝ կապված ֆեյսբուքյան օգտատերերի հարցադրումների հետ: Գրա...
Որոշում է կայացվել արագ ավարտել ԱԺ հերթական նիստերի օրակարգը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկում է հերթական նստաշրջանը, եւ երեկ ԱԺ խորհրդի նիստում հաստատվել է...