Բարձր տագնապի ազդանշան մեր ապագայի համար․ Էրդողանը՝ ընտանիքի մոդելի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բեշթեպեում անցկացված ընտանիքի, մշակույթի և արվեստի հարցերին նվիրված սիմպոզիումի ընթացքում անդրադարձել է երկրում իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղություններին։ Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակելու է ձեռնարկել քայլեր, որոնք, ըստ իշխանությունների, ուղղված են հասարակական արժեքների պահպանմանը և տարբեր գենդերային գաղափարների տարածման սահմանափակմանը։


Էրդողանը նշեց, որ համապատասխան միջոցառումները վերաբերում են այն մոտեցումներին, որոնք Թուրքիան դիտարկում է որպես արտաքին ազդեցությամբ ձևավորվող ու հանրային միջավայրում չպետք է ազատորեն տարածվող միտումներ։ Նա ընդգծեց, որ իշխանությունները չեն նախատեսում թուլացնել վերահսկողությունը այդ ուղղություններով։


Ելույթում նախագահը նաև անդրադարձավ երկրի ժողովրդագրական վիճակին՝ ընդգծելով, որ ծնելիության նվազումը դիտարկվում է որպես երկարաժամկետ մարտահրավեր։ Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստվում է ավելացնել ֆինանսական աջակցությունը նորաստեղծ ընտանիքներին։ Էրդողանը հայտարարեց, որ հաջորդ տարվանից պետությունը բարձր չափով աջակցություն կտրամադրի ամուսնացող երիտասարդներին, ինչպես նաև կուժեղացնի երեխայի ծննդյան դեպքում տրվող վճարումները։

Քաղաքականություն