Նշված հասցեներում գազ չի լինելու

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 5-ին, որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը.


Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյան, Արմեն Գրիգորյան, Յուրա Գրիգորյան, Վասակ Ավետիսյան, Հովհաննես Մելիքյան, Գագիկ Նիկողոսյան, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «Շաքարի գործարան» ՓԲԸ-ների, «Սևանի ԲԿ» ՊՓԲԸ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի և տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ՝ ժամը 10:00-17:00-ը,


Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ՝ ժամը 10:00-17:00-ը,


Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցք՝ ժամը 09:00-19:00-ը։

Քաղաքականություն