Հասարակություն

Կիրկորովից ուզում են բռնագանձել 12 մլն ռուբլի՝ վարկային պարտքի պատճառով

Կիրկորովից ուզում են բռնագանձել 12 մլն ռուբլի՝  վարկային պարտքի պատճառով

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ֆիլիպ Կիրկորովից ցանկանում են բռնագանձել 12 մլն ռուբլի վարկային պարտքի պատճառով։ Այս մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Իգոր Կուզմինը՝ պարզաբանելով, որ իրավիճակը կապված է բանկի ղեկավարության փոփոխության հետ։


Կուզմինի խոսքով՝ Կիրկորովը պայմանավորվածություն էր ձեռք բերել բանկի նախորդ ղեկավարների հետ, ըստ որի՝ պարտքի դիմաց նա պետք է 2022 թվականին հանդես գար ամանորյա կորպորատիվ միջոցառման ընթացքում։ Սակայն, ինչպես նշում է ներկայացուցիչը, բանկում ղեկավարությունը փոխվելուց հետո այդ պայմանավորվածությունը չեղարկվել է, իսկ նոր ղեկավարությունը պահանջում է պարտքի ամբողջական մարմանը։


Իրավիճակը ներկայումս գտնվում է իրավական քննարկման փուլում, և կողմերը փորձում են լուծում գտնել սկանդալային իրավիճակի շուրջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250