Կատաստրոֆիկ ցածր տվյալներ՝ բասկետբոլում գրանցված մարզիկների աճ չկա․ Նազարյան

Հայաստանի Բասկետբոլի գլխավոր ֆեդերացիայի քարտուղար Արթուր Նազարյանը Ֆեյսբում գրառում է արել․


«Հայաստանում ըստ պետական, պաշտոնական տվյալների ունենք ընդամենը շուրջ 48000 գրանցված մարզիկ․ դա բնակչության մոտ 1.6 %-ն է։ Սա ոչ թե ուղղակի ցածր, այլ կատաստրոֆիկ ցածր ցուցանիշ է։


Հարևան Վրաստանում գրանցված մարզիկների թիվը արդեն անցել է 200 հազարից, իսկ Հունգարիայում հասնում է գրեթե 1 միլիոնի։


Հաջորդ անգամ, երբ մեկը ձեզ ասի, թե Հայաստանում սպորտում «տպավորիչ հաջողություններ» ունենք, ուղղակի այս թվերը դրեք իր առաջ ու ասեք․


պետք է ազնվորեն խոստովանենք, որ Եվրոպայում ունենք ամենավատ ցուցանիշներից մեկը, եթե ոչ՝ ամենավատը»,- գրել է նա։

Պատահարներ