Վաղարշապատում ՔՊ-ն ամփոփեց հանրահավաքը
Քիչ առաջ Վաղարշապատում տեղի ունեցավ Էջմիածնի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքը, որը տևեց մոտ մեկ ժամ։
Եզրափակիչ հանրահավաքին մասնակցում էին պաշտոնյաներ, այդ թվում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք նաև, որ ավելի վաղ տեղի են ունեցել նաև մյուս ուժերի ամփոփիչ հավաքները:
Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովից Վաղարշապատ համայնքի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, լիազորներին, վստահված անձանց, ԶԼՄ-ներին ու դիտորդներին հիշեցնում է՝ նախընտրական քարոզչությունն այսօր 24։00-ին ավարտվում է։
Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։
Հիշեցնեք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների քվեարկությունն է։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։





























