Կեղծ SMS-ներ Ինդոնեզիայի համարներից․ Վաղարշապատում փորձում են մոլորեցնել քաղաքացիներին. նախարարն ահազանգում է
Ինչպես գիտեք, նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում ուժգնանում են զանազան տեղեկատվական բնույթի հարձակումները։ Հերթը հասավ Վաղարշապատ համայնքին՝ պայմանավորված ՏԻՄ առաջիկա ընտրություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ (կցում եմ պատկերները), որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն։ Եթե նկատեցիք, ուղարկողի համարը հայաստանյան չէ, Ինդոնեզիայի կոդ է։ Մանրուք է, սակայն միշտ պետք է նման մանրուքներին ուշադրություն դարձնել, որպեսզի սադրանքը չհասնի իր արդյունքին։
Տեղեկատվական հիգիենան բոլորիս համար է կարևոր»,- ասված է նախարարի գրառման մեջ։


Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Վրաստանում
Ադրբեջանում՝ Վրաստանի հետ սահմանից 27 կմ հեռավորության վրա, 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումն...
Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի. Զախարովա
Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, ուր Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափո...
Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետի գործով մեղադրյալն ազատ է արձակվել
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախ...
Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա․ Եվրախորհրդարանի պատգամավորի կոչը՝ կապված ԼՂ-ի շրջափակման հետ
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կիսվել...