Կործանվել է Խորվաթիա թռչող թուրքական հրշեջ ինքնաթիռը. օդաչուն մահացել է
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտարարել է, որ Խորվաթիայում հայտնաբերվել են անտառտնտեսության գլխավոր վարչությանը պատկանող հրշեջ ինքնաթիռի մնացորդները, որի հետ ռադիոկապը կորել էր։ Նա հավելել է, որ օդաչուն մահացել է։
Ժամը 22:31-ին. Կապը կորել է Թուրքիայի անտառտնտեսության գլխավոր վարչությանը պատկանող հրշեջ ինքնաթիռի հետ։ Այս մասին հաղորդվել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության հայտարարության մեջ։ Նախարարության տվյալներով՝ երկու AT802 հրշեջ ինքնաթիռներ մեկնել էին Խորվաթիա՝ տեխնիկական սպասարկման, սակայն դրանցից մեկը շուտով անհետացել է ռադարներից։
«Ինքնաթիռը Չանաքկալեից մեկնել է Զագրեբի օդանավակայան նոյեմբերի 12-ի առավոտյան»։ «Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով նրանք կանգառ են կատարել Ռիեկայի օդանավակայանում։ Այսօր՝ երկու ինքնաթիռներն էլ վերադարձել են Զագրեբ, սակայն եղանակի վատթարացման պատճառով որոշել են հետ վերադառնալ։ Մեկ ինքնաթիռը անվտանգ վերադարձել է Ռիեկա, սակայն ժամը 18:25-ին մյուսի հետ կապը կորել է», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով Երևան է տեղափոխվել 3-ամյա երեխա
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա: Տեղեկությունը հայտնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ` Ստամբուլի խոշոր հրդեհից. զոհեր կան
Հրդեհ է բռնկվել Ստամբուլի ներկերի գործարանում, ինչի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել՝ հայտնում է An...
Ադրբեջանում երկրաշարժ է եղել
Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանում այսօր՝ մարտի 8-ին, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում...
BMW-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում: Ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմա...